Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայկական շախմատը վեցերորդն է

Հայկական շախմատը վեցերորդն է
10.01.2014 | 13:55

Համաձայն ՖԻԴԵ-ի հրապարակած շախմատային երկրների վարկանիշային տարեսկզբյան նոր աղյուսակի, որի մեթոդաբանության հիմքում է տվյալ երկրի ունեցած միջազգային վարպետների ու գրոսմայստերների միջին վարկանիշը, Հայաստանն աշխարհում վեցերորդ շախմատային տերությունն է: Հունվարի մեկի դրությամբ մենք ունենք երեսունվեց գրոսմայստեր եւ քսաներեք միջազգային վարպետ, որոնք էլ աղյուսակում ապահովել են 2656 հաշվարկային միավորը: 2743 միավորով աղյուսակը գլխավորում է Ռուսաստանը: Նրան հաջորդում են Ուկրաինան (2703) եւ Չինաստանը (2672): Աղյուսակում մենք հետ ենք նաեւ Ֆրանսիայից ու Հունգարիայից (վերջինիս հետ ունենք հավասար միավորներ), սակայն առաջ ենք այնպիսի երկրներից, որոնք են մասնավորապես առաջին տասնյակում տեղ գտած ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Հոլանդիան, Իսրայելը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ